Նոր տեսակի կորոնավիրուսի աղբյուրը, որով վարակված է ավելի մեկ միլիոն մարդ, չինացի գիտնականները նշել են Ուհանայում ծովամթերքի շուկան:
Covid-19 փոխանցվում է մարդուց մարդուն՝ օդակաթիլային ճանապարհով, ինչը մեծացնում է դրա տարածման արագությունը, և վիրուսի այդ ընդունակությունն ուժեղանում է ամեն օր։
Վիրուսը հարմարվել է մարդու օրգանիզմին, Ընդ որում ՝ վարակվել կարելի է նույնիսկ ինկուբացիոն շրջանում, երբ հիվանդության առաջին ախտանշանները ‘ փորլուծությունը, սրտխառնոցը, գլխացավերը, որոնք հայտնվում են մինչեւ տաքություն ունենալը, դեռ ի հայտ չեն գալիս ։
3D անիմացիայով ցույց են տվել, թե ինչպես է կորոնավիրուս SARS-CoV-2-ը ամրանում մարդու օրգանիզմի բջջի պատին և ներս ուղարկում իր գենետիկ նյութը: Հոլովակը ստեղծվել է ԱՄՆ-ում՝ Elara Systems-ի կողմից:
Անիմացիան մանրակրկիտ ցույց է տալիս վիրուսի փշերի կեղևի ձևը ու ներթափանցման գործընթացը:
Անիմացիան ստեղծվել է Օսթինի Տեխասի համալսարանի մոլեկուլային կենսաբանության դոցենտ, Ջեյսոն Մաքլելանի և ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի հետ միասին:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.