ԿԱՐԵՒՈՐ. Պրոֆեսոր Արմեն Աստվածատրյանի խորհուրդները կորոնավիրուսից պաշտպանվելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Աստվածատրյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով քաղաքացիներին շատ կարևոր ու օգտակար տեղեկություններ է հաղորդել կորոնավիրուսի ու նրա դեմ պայքարի վերաբերյալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը Հայաստան հասնելու առաջին դեպքի թեմայով հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ թեմայի վերաբերյալ համաշխարհային մակարդակով շահարկում կա։

«Ու մենք սրան անվանում ենք ոչ թե վիրուսի էպիդեմիա, այլ տեղեկատվական էպիդեմիա։ Երբ որ տարբեր երկրներ, քաղաքական պայքարի միջոց են դարձնում այս վիրուսը իրանց հակառակորդ երկրների հանդեպ»։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին հակառակորդների դեմ նույնպես կիրառվում է այս «գործիքը»՝ մի քաղաքական ուժը մյուսի դեմ՝ նույնիսկ զարգացած Արևմտյան Եվրոպայում, երբ օրինակ շվեյցարական որոշ քաղաքական ուժեր պնդում էին, որ Իտալիայի հետ սահմանը պետք է փակվի։

«Նույնը անշուշտ տեղի է ունենում Հայաստանում, սակայն մենք օբյեկտիվ ու թափանցիկ լինելով բոլորի առաջ, կարծում եմ՝ մենք կկարողանանք հաղթահարել այդ տեղեկատվական էպիդեմիան առնվազն մեր երկրի ներսում»։

Նախարար Թորոսյանը խոստացավ, որ ավելի հախաճակի կսկսեն տեղեկատվություն մատուցել, միգուցե նույնիսկ նոր ձևաչափ մտածեն՝ միգուցե լրագրողների հետ պարբերաբար հանդիպելու տարբերակով։

Ստորև տեսանյութում ներկայացնում ենք օգտակար խորհուրդներ մեր հարգարժան բժշկի կողմից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *