Կասկածում եմ, որ որևէ այլ երկրում այս «ֆենոմենին» ականատես կլինենք. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը այս օրերի անբարոյականությանը

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Որքան կառավարությանը հաջողվում է դանդաղեցնել համավարակի տարածման տեմպը և վերահսկելի դարձնել այն, ամեն օր ավետել մեծաթիվ կազդուրվածների մասին, որոնց թիվը գերազացում է օրվա վարակվածներին, իսկ կորուստներն էլ (Աստված բոլորի հոգին լուսավորի) գերազանցապես լուրջ առողջական խնդիրներ ունեցող մեծահասակներ են,

Որքան կառավարությունը մեծացնում է հասարակության տարբեր շերտերին տրամադրվող օգնությունները (9 խոշորածավալ ծրագիր անապահովների, խոցելի խավերի, գործազուրկների համար, որոնք տարածվում են հազարավոր ընտանիքների վրա) ու արտոնություններ տրամադրել համարյա թե բոլորին (կոմունալ ծառայությունների դիմաց վարձերի մարման երկարաձգում անխտիր բոլորի համար, վարկային արձակուրդ 290 հազար քաղաքացիների համար՝ 9.3 միլիարդ դրամի չափով, 5300 իրավաբանական անձի համար՝ 15.4 միլիարդ դրամի չափով), լավ թե վատ վերահսկել շուկայում գները, ապահովել առաջնային նշանակության ապրանքատեսակների կանոնավոր մատակարարումները,

Այնքան սաստկանում է տարատեսակ ընդդիմադիրների հարձակումը կառավարության վրա։

Սա աննախադեպ բան է, և կասկածում եմ, որ որևիցէ այլ երկրում այս “ֆենոմենին” ականատես լինենք։ Քանի որ դժվար թե որևէ երկրում երկու նախկին նախագահներ իրենց թիմերով մեղադրվեն ծանրագույն ոճրագործությունների և թալանի մեջ, որից “փրկվելու” համար դիմեն ամենանողկալի միջոցին՝ համամոլորակային աղետի պայմաններում, երբ ցանկացած երկիր յուրովի է պայքարում է համավարակի չհայտարարված պայքարում․․․

Մինչդեռ այլևս անթաքույց է, որ խոշորագույն փողեր և ռեսուրսներ են նետվել այս իրավիճակում իշխանությանը թուլացնելու կամ տապալելու համար։

Մեծ փողեր են տրամադրվել անբարոյական թերթերի անաբարոյական խմբագիրներին, որ ապատեղեկացնեն հանրությանը, թե կառավարությունը “ժողովրդի մասին մտածելու” փոխարեն շարունակում է պարգևավճարներ տալ պատգամավորներին, ֆինանսավորել “հանրային խորհուրդ”, արտերկրից եկած հայրենակիցներին “պահում է անմարդկային պայմաններում,” իշխանության պատասխանատուները “թռած են”, պետական և հանրային իշխանության տարբեր դեմքերի համար ստորագույն ծաղրանկարներ պատրաստեն և տարածեն և այլն, և այլն․․․

Մեծ փողեր են ներդրվել անբարոյականության, պետական դավաճանության վրա։ Ու ինքնամոռաց պայքարի են դուրս եկել անբարոյականների զորախմբեր, որոնք, անխոս շքերթն ավարտելու են Ծերեթելու փողոցի վրա։ Չկասկածեք։ Ժողովուրդը շատ իմաստուն է, ժողովրդին էլ չեք խաբի․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *