ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, թե որ սննդամթերքների գները կնվազեն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» Հայասֆանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշվեց միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել ՍԴ:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ տեղեկացրելով, որ որոշ սննդամթերքի գները միջինը 3%-ով կնվազեն՝ մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, ձեթի, մարգարինի։

«Օրենքը ուժի մեջ մտնելու պահից անմիջապես կկիրառվեն այս արտոնյալ սակագները, ինչը ազդեցություն կունենա մի շարք կարևոր ապրանքների գների նվազեցումների վրա։

Ես օգտվելով առիթից, ուցում եմ մի բան էլ հավելեմ, որ այս վերջին շրջանում՝ մարտ- ապրիլ ամիսների ընթացքում տեղի է ունեցել ԵԱՏՄ հանձնաժողովի խոհրդի 3 նիստ»- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *