Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի կորոնավիրուսի նոր տվյալները ըստ Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազում էր 921, որից փաստացի բուժվողները՝ 758 , 114-ը բուժվածներն են։ Կորստի դեպքերը՝ 9: Բացասական թեսթեր՝ 4571
Այստեղից հետևություն, որ կորոնավիրուսի տվյալները ապրիլի 8-ի համեմատ ավելացել էին 40-ով
Ըստ Worldometers կայքի տվյալների՝ ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն անցել է 1,5 միլիոնը։
Ամբողջ աշխարհում ակտիվ վարակակիր է համարվում 1.099.714 մարդ, և ապաքինվել է 419.213-ը:
Կորոնավիրուսի հետեւանքով ամենից շատ կորստի դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իրանում, Չինաստանում:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ այսօր՝ ապրիլի 10-ին կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 937: Բուժված անձանց թիվն ավելացել է 11-ով՝ դառնալով 149: Փաստացի բուժվողները՝ 777-ն են:
ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան մեկ դեպք։
72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն և հաստատված երկկողմանի թոքաբորբ, Նաև տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ շագանակագեղձի ադենոմա, զարկերակային գերճնշում։
Այսպիսով կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերը 11-ն են։