Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի, ինչպես և խոստացել էի, Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցում եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հսկայական աշխատանքի համար:
Եվ այսպես սկսենք նրանից, որ Հայկ Մարությանը իսկապես ազնիվ, պատվով մարդ է, և իր աշխատանքը, անցած ճանապարհը և իր ներկայիս պայքարը ևս ազնիվ է. Ինչի համար Շնորհակալություն ենք հայտնում Հայկ Մարությանին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձը կազմում էր 429.000 դրամ։ Հայկ Մարությանը չի ստանում նաև պարգևավճարներ։ Խնդրեմ, գնահատեք նրա ազնվությունը։
Հայկ Մարությանը զբաղվելով իր դերասանական աշխատանքներով՝ ֆիլմեր նկարելով, վաստակում էր ավելի շատ գումար։ Նա ի օգուտ Երևանցու, ՀՀ քաղաքացու՝ թողեց իր այդ աշխատանքը և զբաղվեց Երևանով։
Եվ այսօր մենք տեսնում ենք, աղբահանության խնդիրն է վերացել, քաղաքում կարգ ու կանոն հաստատվել, քաղաքում այլևս քաղաքի սեփականություն հանդիսացող հողերը ափռ-ցփռ չեն բաժանվում պաշտոնյաներին։
Առավել մանրամասն դիտեք տետանյութում։