Երգչուհի Ջուսի մայրիկը քաղցկեղ ունի և ուղեկցվող մի շարք հիվանդություններ․ Օգնություն է հարկավոր
Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Սիրելիներս, գիտեմ, որ նեղության մեջ ենք բոլորս, սակայն խնդրանքս մարդուն փրկելու համար է։
Երգչուհի Ջուսի մայրիկը քաղցկեղ ունի եւ ուղեկցվող մի շարք հիվանդություններ։ Ջուսը չի աշխատում, ինչպես այս օրերին բոլորս։ Իսկ Ջուսի մայրիկին մեր օգնությունն է անհրաժեշտ։
Պետք է հերթական քիմիան ստանա, որ արդեն մեկ ամիս է ուշացրել է.. հետն էլ այն պահանջվող դեղորայքը, որ պետք է գնել։ Խնդրում եմ, ինչքանով որ հանրավոր է եկեք միասին օգնենք։ Ջուսը շատ համեստ անձնավորություն է։
Երբեք նման քայլի չէր գնա, սակայն գործ ունենք ծնողի առողջության` նրան փրկելու անհրաժեշտության հետ։ Կանխավ շնորհակալ եմ։ Փոխանցումներ կարող եք կատարել` VTB 5362 3400 0088 8314 հաշվեհամարին։ Տարածե՛լ, որպեսզի բոլորը տեսնեն և օգնեն։