Հայ հայտնի բռնցքամարտիկի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել․ նա հայտարարություն է արել

Հայ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովն իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որ Լոնդոնից վերադառնալուց հետո նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա արդեն ապաքինվել է։

«Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ. Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid19-ով։ 6-օրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։

14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո նորից թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։

Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանին, ինչպես նաև բուժքույրերի անձնակազմին
ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար։

Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-նշել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *