Նվեր Մնացականյանի մեկ րոպեանոց հերթական դիպուկ տեսանյութը

Նվեր Մնացականյաի դիպուկ, հերթական 1 րոպեանոց տեսանյութը

Բարև Ձեզ։ Նեղ օրերը, հաստատ կանցնեն, սակայն այդ նեղության քաղաքական սպեկուլյանտներն ու նրանց կաղկանձը ժանտախտի ժամին կմնա կորոնավիրուսի հուդայական հիշողության մեջ։ Երաշտի ժամանակ անգամ գիշատիչներն են զսպում իրենց բնազդները։

Կարիք կա հիշեցնել, թե ինչ բառով է կոչվում այս անհասցե պատերազմում կեղծիք ու տագնապ տարածողը, կամ 1-ին անգամ երկունքի ցավի սպասող կնոջը քարկոծելը։ Չէ որ դեռ ապրում են նրանք, ովքեր մի օր կպատմեն՝ երբ և ինչպես ոչնչացվեց ազգային փոխադրողը պատերազմող երկրի։

Քաղաքական բայղուշություն չէ ոչինչ չկատարողի կողմից ինչ-որ բան անողի վրա քար նետելը, թե բա մեր դուրը չի գալիս գոյության այս կռվում ձեր արածը։

Ավելի ազնիվ չէր լինի այդ մանրհոգությունը զսպել լի օրերի համար, համ էլ հնդկաձավարը կէժանանար ու շատերի քաղաքական ազնվացեղությունը չէր տուժի դրանից։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *