Միայն տեսեք` ով է փորձել Նիկոլ Փաշինյանին ներկայացնել ծաղրական կերպարում․․․

yerevanblog.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ հղեց հայ ժողովրդին։

Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր երեկվա ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։ Հատկանշական է, որ վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է 1-ին ալիքը։

Վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից, ով Factor.am-ին փոխանցեց, որ ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հանգամանքները պարզվում են, և հանրությանը տեղեկություն կներկայացվի։

Տեսանյութի մասին մեկնաբանություն խնդրեցինք նաև 1-ին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից։ Նա չհերքեց մեր տեղեկությունը, որ տեսանյութը նկարահանել է Առաջին ալիքը։ Հարցրինք, թե արդյո՞ք պարզել են, թե ինչպես է Առաջին ալիքից վարչապետի մասնակցությամբ տեսանյութի արտահոսք տեղի ունեցել, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց.

«Ո՛չ, որովհետև դեռ չենք պարզել։ Երբ պարզենք, հրապարակավ կտեղեկացնենք: Եվ կխնդրեմ, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրավոր գրեք, վաղն առավոտյան աշխատանքային օր է, ձեր ողջ հարցերին կպատասխանենք»։ Առաջին ալիքի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանն էլ, ի պատասխան մեր նույն հարցի, ասաց.

«Ես կարող եմ մեկնաբանություն տալ միայն քաղաքական, լրատվական ծրագրերի համար։ Լրատվական ծառայությունն այդպիսի տեսանյութ չի նկարահանել։ Առանց մեկնաբանության»։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *