Peoplemedia.am-ը գրում է.
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԱՍԵՐԸ
Ամերիկացի բիզնեսմեն Բիլ Գեյթսը կիսվել է կորոնավիրուսի մասին իր մտքերով։ Նա նշել է, թե ինչ սովորեցրեց մեզ կորոնավիրուսը․
Ըստ Բիլ Գեյթսի՝ յուրաքանչյուր իրադարձության թիկունքում կանգնած է «հոգևոր պատճառ»։
1․ Կորոնավիրուսը մեզ հիշեցնում է, որ մենք բոլորս հավասար ենք ՝ անկախ մշակույթից, մասնագիտությունից, կրոնից, ֆինանսական վիճակից և մեր հայտնիության աստիճանից։ Այս հիվանդությունը մեզ վերաբերվում է որպես հավասարների, ինչը պետք է անենք նաև մենք։ Եթե չեք հավատում, հարցրեք Թոմ Հենքսին։
2․ Այն հիշեցնում է մեզ, որ մենք բոլորս կապված ենք իրար․ այն, ինչ դիպչում է մի մարդու, ազդում է նույնպես մյուսների վրա։ Հիշեցնում է մեզ սուտ սահմանները, որոնք մենք գծել ենք, քիչ արդյունավետ են, քանի որ վիրուսին ճանապարհորդելու համար պետք չի անձնագիր։
3․ Մեզ մի պահ ճնշելով, այն կհիշեցնի մարդկանց մասին, ովքեր ամբողջ կյանքն են այդպես ճնշված ապրում։
4․ Այն հիշեցնում է, թե որքան թանկ է մեր առողջությունը ու ինչ անփույթ ենք մենք վարվում նրա հետ, երբ սնվում ենք ոչ սննդարար մթերքներով և խմում քիմիկատներով թունավորված ջուր։ Եթե մենք չհետևենք մեր առողջությանը, անշուշտ կհիվանդանանք։
5․ Այն հիշեցնում է մեզ, որ կյանքը կարճ է, ու որ շատ էական է իրար մասին հոգ տանել․ հատկապես հոգատար պետք է լինել տարեցների ու հիվանդների հանդեպ։ Պետք է հասկանանք, որ մեր կյանքի նպատակը պետքարանի թուղթ գնելը չէ։
6․ Այն հիշեցնում է մեզ, թե որքան նյութապաշտ է մեր հասարակությունը, ու որ ամենադժվար պահերին մեզ հարկավոր է միայն ամենակարևորը՝ սնունդ, ջուր և դեղորայք, և դա ամենևին էլ այն շքեղ իրերը չեն, որոնք այդքան կարևորում ենք։
7. Այն հիշեցնում է՝ որքան կարևոր է ընտանիքը և տունը, որը մենք ընդունում ենք, որի շուրջ այնքան քիչ ենք հոգ տանում։ Այն մեզ վերադարձրեց մեր կեցուցյան վայրերը, որ դրանք իսկական տուն դարձնենք և ամրացնենք մեր ընտանեկան կապերը։
8․ Այն հիշեցնում է մեզ, որ մենք կարող ենք լինել համբերատար ոգ խուճապի չմատնվել։ Մենք ունենք երկու տարբերակ՝ հասկանալ և ընկալել, որ այդպիսի իրավիճակներ մարդկության պատմության ընթացքում շատ են եղել, սա կարելի է հաղթահարել, կամ էլ՝ խուճապի մատնվել և ավելի շատ վնաս հացնել օգնելու փոխարեն։
9․ Այն հիշեցնում է մեզ, որ Երկիր մոլորակը հիվանդ է։ Մենք պետք է հետևենք անտառների հատման արագությանը, ոչ թե սուպերմարկետների ցուցափեղկերից զուգարանի թղթի անհետացման արագությանը։ Մենք հիվանդանում ենք, քանի որ հիվանդ է մեր տունը։
10․ Այն հիշեցնում է մեզ, որ ամեն դժվարությանը հաջորդում է թեթևացման զգացումը։ Կյանքը շրջանաձև է ոգ սա ընդամենը մեկ շրջան է։ սա ևս կհաղթահարենք։
Այն ժամանակ, երբ որոշ մարդիկ COVID-19-ն ընկալում են որպես աղետ, ես այն մեծ ուղղիչ, որը եկել է հիշեցնելու այն, ինչ մոռացել ենք, այն, ինչը էական է։