ՈՒՇԱԳՐԱՎ. Թե ինչպես Մարգարիտա Գրիգորյանը եթերի իրավունքը մի չալաղաջի գնով նվիրեց փեսա Միշիկի հեռուստաալիքին

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Դեռ հիշողներ կլինեն, որ Սփյուռքից «ձայն մը հնչեց», թե ինչպես է Մարգարիտա Գրիգորյանը եթերի իրավունքը մի չալաղաջի գնով նվիրել փեսա Միշիկի հեռուստաալիքին։

Այն ժամանակ էլ անհեթեթագույն պատճառաբանություններով «հիմնավորեցին», որ Հ1-ը «լավագույն» տարբերակն է ընտրել, ոպ պարոն վարչապետը ևս երկու ձեռքով պաշտպանեց այդ «հիմնավորումները»։

Այսօր դարձյալ նույնն է։ «Հայկական ժամանակը» նախանձելի օպերատիվությամբ հրապարակում է Հ1-ի «մուննաթները», այնպես որ՝ համակերպվեք՝ Մարգարիտա Գրիգոյանը անփոխարինելի է, անփոխարինելի է Միշիկը, անփոխարինելի են նույնպես ռոբասերժիկների ժամանակ եղած «աշխույժ» զանազան էժանագին շոումենները ու, բնականաբար, եզակի «կինո»ռեժիսոր Քեշիշյան Հրաչը, «Երաժշտական փոստարկղ» անմահ. ստեղծագործությունը ու առհասարակ բոլոր ժամանակների լպրծունները։

Լվացվեք խնամքով, դիմակ կրեք անպայման, ձեռնոց հագեք և մարզանք արեք։
Մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու։
Կարելի է նույնպես այս տարբերակը՝ մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս…
Չմոռանաք շնչել Ու արտաշնչել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *