Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբիւքյան էջում գրել է.
Վախեցեք, ոչ թե էության համաձայն՝ քննադատությունից, այլ հենց մատնիչներից, որոնք վխտում են ձեր շուրջը պարոն վարչապետ։
Ցավոք, ոչ լսում եք, ոչ էլ այնքան «ուժ» ունեք, որ նույնիսկ սխալի ռխմանակ հասկանան` կպատժվեն։
Պարոն վարչապետ, ուժային կառույցներից սկսած, մինչեւ մանր և միջին պաշտոն զբաղեցնող, (խոսքս չի վերաբերում բոլորին) ձեզ ծախում է։
Նույնը եղավ Վանեցյանի պարագայում։ Երբ առաջին օրվանից ասացի` չեմ վստահում այդ մարդուն։ Չհավատացիք։ Մինչեւ չհայտնվեց հայտնի գաղտնալսումը։ Ձեզ քծնողները Արթուր Վանեցյանին գլխներին դրած` պաշտպանեցին, և դուք թողեցիք, որ մնա։ Մնաց։ Ու մինչեւ որ չհամոզվեցիք, որ Ազգային անվտանգությունը ում եք վստահել։
Առաջին օրվանից հայտարարվեց, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են անհետացել, դա ոչինչ չասաց ձեզ։ Պարոն վարչապետ, ցավոք ձեզ քծնողներին առավել տեղ տվեցիք, քան ձեզ համար սրտացավ անձանց։
Ու ձեր շուրջինները, որ մինչ օրս ձեր թիկունքից գործում են, մնալու են նույն տեղում, քանի որ ժողովրդավարությունը և ազատ խոսքը շփոթել եք անիշխանության-ամենաթողության հետ։
Սիրտս ցավում է ձեզ համար պարոն վարչապետ։ Ես չեմ էլ ուզում մտածել, թե ինչ տեղեկություն է դուրս գալիս, ձեր` նեղ պատերի մեջից։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.