Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Կներե՛ք, սակայն համաշխարհային այս ԲԼԵՖԻՆ արդեն մի փոքր բարդ է հավատալ:
Եթե կորոնավիրուսը աշխարհի բոլոր երկրներում նույն վիրուսն է, եթե խոցելի խմբերը աշխարհում նույնն են, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն իրողությունը, որ համարյանույն չափի վարակվածության աստիճան ունեցող երկրներում կորստի թվերը էականորեն տարբեր են:
Օրինակ, եթե Ֆրանսիայում վարակվել է 151,793 մարդ և կյանքից հեռացել 19,323-ը, ապա Գերմանիայում գրեթե նույն չափով վարակված 143,854 մարդուց կյանքից հեռացել է ընդամենը 4543-ը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից հրապարակված թվերի վերաբերյալ անգամ ավելորդ է խոսել: ԱՄՆ-ում կյանքից հեռացել է 39038 մարդ, մի փոքր պակաս, որքան կազմում է Ռուսաստանում կոնորավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը: Այս երկրում վարակվել է 42853 մարդ և կյանքից հեռացել ընդամենը 361 մարդ:
Իսկ Չինաստանի մասին խոսելն արդեն անլուրջ է: 1.4 միլիարդանոց երկրում, որտեղից ծնվել է այս վիրուսը, կյանքից հեռացել է ընդամենը 4632 մարդ: Կներե՛ք, սակայն համաշխարհային այս ԲԼԵՖԻՆ արդեն մի փոքր դժվար է հավատալ: Այս ԲԼԵՖԻ արդյունքում մենք կորցնում ենք մեր տնտեսությունները, իսկ երկրները հայտնվում տնտեսական կոլապսի առաջ…
Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ հարցը ոչ թե վիրուսի վտանգավոր և կորստաբեր լինելու մեջ է, որքան պետությունների առողջապահական համակարգերի պատրաստվածության, կայացվածության և բուժկազմակերպման մեջ:
Վերը նշված պնդման համար Գերմանիայի ցուցանիշներն առավել քան բավարար են… Այո՛, այս վիրուսը կա, այն դարձել է մեր կյանքի անբաժան մասնիկը, սակայն դա չի նշանակում, որ կյանքը պետք է ամբողջությամբ մեռնի և կանգ առնի, քանի դեռ համապատասխան պատվաստանյութը չի գտնվել: Մենք պետք է ի գիտություն ընդունենք այն, հնարավորինս զգույշ և ուշադիր լինենք, պահպանենք կանոնները՝ միաժամանակ աստիճանաբար վերադառնանք մեր բնականոն կյանքին…»։