Նախ հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը ավելացվես ևս մեկ ամսով։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խիստ սահմանափակումներով կասեցնում է մարդկանց տեղաշարժը՝ կորոնավիրուսի տարածումը շուտափույթ կանխարգելելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության Պարետ Տիգրան Ավինյանը շատ լավ լուր է հայտնում
Սիրելի հայրենակիցներ, Արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ:
«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի տասնիննին և քսանին Հայաստան են ժամանել ՀՀայաստանի Հանրապետության երկու հարյուր քաղաքացի: Նրանք տասնչորս օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:
Շնորհակալություն ենք հայտնում Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներին ու բարերարներին՝ ներդրած ջանքերի և մեր քաղաքացիների վերադարձն անվճար ապահովելու համար: Այս մասին ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: