Irakanum.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից այնուհետև Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ կսպասվեն։
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ ուշ երեկոյան գնացել է Հանրային հեռուստաընկերություն, այնուհետև պահանջել է Հ1–ի ղեկավար կազմի հրաժարականը։
Մեր ստացած տեղեկությունների համաձայն հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն իսկ ազատման դիմում է գրել։ Աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ Հ1 Հեռուստաընկերության աշխատակից Վարդան Հակոբյանը, ով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ապահովման խմբի պատասխանատուն է եղել։
Վարդանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և մանրամասն նկարագրել ստեղծված իրավիճակը։ ։ Բացի այս անձանցից աշխատանքից ազատման դիմումներ են գրել եւս երեք Հ1-ի աշխատակից, որոնց անունները կպարզենք քիչ հետո։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալով իր հեռուստաուղերձի` եթեր չհեռարձակված կադրերի տարածմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, որ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար, քանի որ այդ տեսանյութում ոչ մի արտասովոր բան չկա, դա սովորական աշխատանքային պրոցես է: