Օֆշորի գործով ԱԱԾ-ն մեղադրանք է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուհանրապետական թեմի առաջնորդական փոխանորդ նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։
«Արդարությունը մեկ-մեկ հիվանդանում է, բայց երբեք չի ոչնչանում։ 2010-ից սկսած 10 տարվա պայքարից հետո վերջապես լույս է երևում թունելի վերջում։ Դրա հիմնական շարժիչ ուժը ստեղծված հետհեղափոխական իրավիճակն է։
Նախորդ իշխանության ժամանակ դա չէր կարող բացահայտվել»- past.info-ի հետ զրույցում ասել է գործարար Փայլակ Հայրապետյանի փաստաբան Աշոտ Գևորգյանը։ Նա նաև չի բացառել, որ քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանում մի շարք պաշտոնյաններ շատ հեշտ և հանգիստ կարող են մեղադրվել առերևույթ հանցագործություններ իրականացնելու մեջ։
Նախկին Վարչապետեր, նախկին նախագահներ, նախկին նախարարներ, նախկին քաղապետեր և գյուղապետեր, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այսօր պետք է անցնեն ԱԱԾ-ի ձեռքերով։ Եվ նրանցից միայն 1-2%-ին կհաջողվի մաքուր դուրս գալ և խուսափել պատասխանատվության ենթարկվելուց։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։