Աստղաբան Նինա Բորիսենկոն 168․am-ի հետ զրույցում հայտնել է, որ կորոնավիրուսի առաջին ալիքը Հայաստանում եղել է 2020թ․ հունվար ամսին. «Հիվանդության ընթացքը գրիպի պես էր, սակայն ի տարբերություն գրիպի՝ մարդկանց ջերմությունը ոչ թե 3 օր էր տևում, այլ՝ 4-5 օր։ Որոշ մարդկանց մոտ թոքաբորբ սկսվեց։ Մարդիկ ընտանիքներով հիվանդացել էին՝ մտածելով, որ սա պարզապես գրիպ են տանում։
Կորոնավիրուսի երկրորդ փուլը սկսվեց մարտ ամսիպ․ արդեն գիտեին, որ համաճարակն ամենուրեք կա, սկսվեց արտակարգ դրությունը, սակայն չեմ կարող ասել, որ կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացածների թիվն ամեն տարվա կյանքից հեռացածների թվից ավելի է։
Թռչնի գրիպի, խոզի գրիպի արդյունքով կյանքից հեռացածներն ավելի շատ էին, պարզապես այդ մասին չէինք իմանում, խուճապի չէինք մատնվում։ Այս պարագայում խուճապ տարածվեց։ Այստեղ ավելի շատ քաղաքական խաղեր կան, որի մեջ խառնեցին այս հիվանդությունը, ժողովրդին փակեցին տներում։ Երրորդ փուլը հիմա է ընթանում, ու այսօր հենց այդ պիկն է, որը մինչև ամսվա վերջ պետք է թուլանա։
Սա արդեն մուտացիայի ենթարկված տեսակն է, այդքան ուժեղ չէ, պարզապես այս վիրուսն ազդում է շատ օրգանների վրա, և մարդու մոտ եթե ինչ-որ հիվանդություններ կան, ապա դրանք խորանում են։ Կյանքի վերջին պահը գալիս է այն ժամանակ, երբ մնացած օրգանները դադարում են աշխատել։ Պատճառը հենց վիրուսն է, սակայն կյանքից հեռանում են իրենց խրոնիկ հիվանդության խորացումից։ Եթե մարդն ունի խրոնիկ հիվանդություններ, իմունիտետը ցածր է, նա չի կարողանում հաղթահարել այդ հիվանդությունը։ Բայց ամեն տարի էլ տարբեր վիրուսներից այդպես է եղել»։
Աստղաբան Նինա Բորիսենկոյի խոսքով՝ այս փուլն ապրիլի վերջին կսկսի ավարտվել․ «Մայիսի սկզբից արդեն ավելի թեթև կլինի, կնվազի հիվանդացությունների քանակը։ Համաշխարհային մասշտաբով մեծացավ այս ամենը, մարդկանց մոտ վախ առաջացրին, վախն էլ է թուլացնում իմունիտետը։ Այս ամենը, ինչպես ասեցի՝ քաղաքական խաղեր են։
Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ հորդորեցին ամեն ինչ փակել։ Օրինակ՝ Ռուսաստանը հրաժարվում էր այդ ամենից, սակայն այնուհետև ամենավերևներից ուղղակի հորդորեցին դա անել։ Իսկ, օրինակ՝ Շվեդիան կամ Բելառուսը մինչ Օրս դիմակայում են և ճիշտ են վարվում, քանզի մարդիկ իրար հետ շփվելով՝ թեթև տեսակով հիվանդանալով, իմունիտետ են ձեռք բերում այդ հիվանդության դեմ։
Սխալ էր այս ամենը, սակայն մենք ենթարկվում ենք, քանի որ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն է այդպես ասում։ Հիմա Թրամփը նրանց դեմ պայքար է հայտարարել Ու ճիշտ էլ արել է, քանզի այս ամենի հետևում կան տարբեր ոճրագործություններ, որոնք հիմա դուրս եկան։ Թրամփը խոսում է այդ թեմայի շուրջ, պայքար է սկսել այդ ամենի դեմ, սակայն այլ հարց է, որ իր կյանքին վտանգ է սպասվում․ նա դեմ է գնացել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց։ Հուսով եմ՝ նա իր անվտանգությունը, ամեն դեպքում, ապահովել է»։
Աստղաբանը նշեց, որ քաղաքական այս խաղերը բերել են ֆինանսական ճգնաժամի, որը, ըստ նրա՝ ավելի խորը կարտահայտվի այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին․ «Սակայն դա դեռ սկիզբն է, քանի որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կլինի մեկ տարի անց՝ հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած։
Սակայն այս ամենի պատճառն այն է, որ 2019թ․ դեկտեմբերից սկսած՝ Այծեղջյուրում հավաքվել էին այնպիսի դանդաղ ու հեռավոր մոլորակներ, ինչպիսին են Սատուրնը, Պլուտոնը, այնուհետև Յուպիտերը մտավ այդտեղ, հետո այս տարվա մարտ ամսին Մարս մոլորակն անցավ այդ բոլոր մոլորակների վրայով, այսինքն՝ ագրեսիվացրեց այդ բոլոր հարցերը։
Շատ հազվագյուտ է լինում, որ Սատուրնը, Պլուտոնը ու Յուպիտերը հավաքվեն մի տեղ․ 100 կամ 200 տարին մեկ կարող է այդպիսի միացում լինել, դա սովորաբար բերում է աշխարհի վերափոխման։ Դա կտևի 2-2,5 տարի։ Այս միացումների կուլմինացիոն պահը կլինի դեկտեմբերի 16-20-ը։ Այդ ժամանակ դարձյալ ճգնաժամ կլինի ու կթուլանա։
Բայց Սատուրնը 2,5 տարի լինելու է Ջրհոսում․ այն արդեն Ջրհոս մտավ, հուլիսի 2-ից նորից կմտնի Այծեղջյուր, այնտեղ կմնա մինչ դեկտեմբերի 20-ը, դեկտեմբերի 20-ին նորից կմտնի Ջրհոս։ Յուպիտերն էլ է մտնում Ջրհոս, և նրանց միացումը կբերի կուլմինացիոն այդ պահը, այնուհետև կունենանք վերափոխված ու նոր աշխարհը։
Ուրանը առայժմ գտնվում է Ցուլում, որը նյութական նշան է, մարդկանց բերում է կոմֆորտ, գումար, ներդաշնակություն, նույնիսկ՝ բանկային համակարգերի փոփոխում։ Ընդամենը 7 տարի է Ուրանը Ցուլում մնալու, երկու տարին արդեն անցավ, և այս ֆինանսական ճգնաժամը նաև դրա հետ է կապված։ Մոտակա 5 տարում համաշխարհային ողջ բանկային, ֆինանսական համակարգը փոփոխվելու է, այսինքն՝ թղթադրամները, երևի, կվերանան, կլինեն քարտեր կամ էլեկտրոնային վճարումներ։
Դոլարը՝ որպես առաջատար փոխարժեք, կթուլանա, մեկ այլ փոխարժեք կլինի, սակայն դա չի լինի թղթադրամ, այլ կլինի վիրտուալ կամ ուրիշ կերպով, և կփոխարինի դոլարին։ Դրա համար լավ կլինի բանկային մեծ հաշիվներ չունենալ, քանի որ կորցնելու ռիսկեր կլինեն։ Պետք է այդ գումարները ներդնել ինչ-որ ծրագրերի մեջ։ Եթե ոսկի գնեն, դա էլ չի աշխատի։ Դրա համար պետք է խելացի, լուրջ ծրագրերի մեջ ներդնել»։
Նինա Բորիսենկոն ընդգծեց, որ վիրուսները միշտ եղել են ու կլինեն, պարզապես հաջորդ տարի արդեն խուճապը կնվազի․
«Այնպես չէ, որ սա ինչ-որ նորություն է, որ այսօր բացահայտեցին։ Այն, որ այս վիրուսն ունի արհեստական ծագում, դա ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում։
Սակայն խուճապի պետք չէ մատնվել․ վախ է առաջացել այն ամենի հանդեպ, ինչը միշտ եղել է։ Ուղղակի դժվար է բիզնեսի դեպքում ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ գործողություններ անել։ Մայիսի ընթացքում 3 մոլորակ նահանջ շարժում են սկսում, որը կտևի մի քանի ամիս, ինչը խոչընդոտներ է առաջացնում․ աշխատելու մեր ջանքերը շատ բնագավառներում դանդաղում են։
Պետք չէ անմիջապես արդյունք սպասել՝ ուղղակի իմանալով, որ դա դանդաղ է ընթանալու, միևնույն է՝ պետք է գործերն անել։ Լուսնի հանգույցները 2 տարի Խեցգետնում ու Այծեղջյուրում էին, դրա համար ավելի շատ զբաղված էինք տուն, ընտանիք, իշխանություններ, պետություն, քաղաքականություն գաղափարներով, այժմ դրանք մտնում են Երկվորյակներ ու Աղեղնավորներ, ու բոլոր մարդկանց ուշադրությունը փոխվում է այլ ուղղությունների վրա, և կկարևորվեն տարբեր կուրսերը, ուսումը, կրթությունը, ինքնակատարելագործումը, շրջապատը, ինֆորմացիոն դաշտը։
Եթե ամբողջ փետրվարից մինչև այսօր ճշգրիտ տեղեկություն ստանալն անհնար էր, Ուրեմն մայիսի 5-ին այդ հանգույցները մտնում են Երկվորյակ, իսկ մայիսի 7-ին լիալուսին է, ու այն, ինչ մեզ համար թաքնված էր լիալուսնի ժամանակ, որը ապրիլի 23-ին է, մայիսի 7-ի շրջակայքում շատ բաներ պարզ են դառնալու։ Եվ առհասարակ, մոտակա երկու տարին ինֆորմացիոն դաշտի զարգացում պետք է լինի, ինտերնետ լրագրությունը թափ է առնելու»։
Աստղաբանը նշեց՝ այս իրավիճակն ապացուցեց, որ հսկա գրասենյակների հարկ չկա, և շատ աշխատանքներ կարելի է տնից անել․ «Ապացուցվեց, որ մարդիկ տնից ավելի արդյունավետ են աշխատում, քան օֆիսից։ Այսօր բոլոր ղեկավարների համար ակնհայտ դարձավ, որ նման ռեժիմը շատ լավ արդյունք է տալու, աշխատող մարդը երկու անգամ ավելի լավ է աշխատում, որովհետև տանն է, ընթացքում սուրճ է խմում, նորմալ սնվում է։
Հնարավոր է, որ շատ խոշոր գրասենյակներ վերանան, մարդիկ տնից աշխատեն բոլոր այն բնագավառներում, որոնց պարագայում կարելի է տնից աշխատել։ Փոխվում է նաև բարձրագույն կրթության բնագավառը․ եթե մարդն ունի մասնագիտություն, նրա մոտ այլ բարձրագույն ինստիտուտ ավարտելու պահանջը կվերանա, ու ավելի շատ վերապատրաստման վրա ուշադրություն կդարձնի։
Այսինքն՝ նորից շեղվում է մեր ուղղվածությունը․ լուսնի ընկնող լուծումը՝ բարձրագույն կրթության, այսինքն՝ Աղեղնավորի մեջ է, ու մտնում է Երկվորյակի մեջ, որը դպրոցն է, ինչը նշանակում է, որ կարելի է մի քանի կուրսեր անցնելով՝ ավելի շատ կատարելագործվել, քան մեկ համալսարան ավարտելով։ Կրթության նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվում է»։