ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ Արցախյան հարցում․ Ի՞նչ է կատարվում կարգավորման գործընթացում

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ տեսակոնֆերանս է իրականացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Զրուցակիցները քննարկման տակ են դրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ընթացքի վերջին զարգացումները: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Արցախում կատարված ընտրություններին։ Կողմերը նշել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։

Տեսակետներ են փոխանակվել ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր անցկացնել Հայաստանի Հանրապետության Ու Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ու մասնակցությամբ:

Միջազգային տարբեր հանդիպումներ, գագաթաժողովներ այս օրերին անցկացվում են հեռավար եղանակով, և սա թերևս դառնում է օրինաչափություն, որը թելադրված է պանդեմիայի կողմից։ Սակայն տվյալ տրամաբանության մեջ պետք է տեսնել նաև այսօրվա տեսակոնֆերանսը։

Հնարավոր է այն վարկածը, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը պլանավորված է եղել ավելի վաղ, և այսօր համանախագահները դա ընդամենը փոխարինել են տեսակոնֆերանսով՝ հիմնավորելով կարգավորման գործընթացում վակուում չառաջացնելու պատճառը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *