Քիչ առաջ Պարետ Տիգրան Ավինյանը նոր սահմանափակումներ է ավելացրել․․․ մանրամասներ

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ ապրիլի քսանմեկին, նոր որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հետևյալ սшհմանափակումները կիրառելու վերաբերյալ։

ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու ու վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` шրգելելով անձանց տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ 1-ին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի եւ վառելիքի մատակարարման.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Վարդենիս համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի քսաներկուսը՝ ժամը 08:00-ն, Վարդենիս համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը․

գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր ու զննման կետեր՝ Վարդենիս համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց եւ տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

Հայաստանի Հանրապետության ԱՆ Արսեն Թորոսյանին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը՝ ժամը 23։59-ը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *