Ապրիլի 22-ի կորոնավիրուսի հաստատված դեպքերի ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում երեկ՝ ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսային համաճարակի նոր տվյալների համաձայն՝ վարակվածների նոր դեպքերի թիվը ավելացել էր 62-ով, հասելով՝ 1401-ի։
Կորոնավիրուսով վարակվածներից 609 քաղաքացի բուժվել էին, իսկ փաստացի բուժվողները կազմում էին 768-ը. Անցկացվել էր ընդահնուր 13929 թեստավորում։ Այս համաճարակից Քաղաքացի կյանքից հեռացել էին 24 հոգի։

Նշենք նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակի կապակցությամբ հայտարարվել է առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, իսկ ռիսկերը գլոբալ մակարդակով գնահատվում են որպես շատ բարձր։

Իրավիճակը արագ զարգանում է, ամեն օր ավելանում են հիվանդացածների եւ տուժվածները թիվը։ Իրականացվում են տարբեր գիտական և կլինիկական հետազոտություններ։ Մարտի 11-ին վիրուսի տարածումը ճանաչվել է որպես համաճարակ։ Այս համաճարակը մարդկության պատմության մեջ առաջին համաճարակն է, որը կարող է վերահսկվել։

Կառավարություններն իմաստ ունեն պատրաստել վերապատրաստված անձնակազմի ցուցակներ, որոնք կարող են վերահսկել իրավիճակը, ինչպես նաև դեղերի, անհատական պաշտպանության միջոցների, պաշարների և բուժման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկերը։ ԱՀԿ-ն երկրներին կոչ է անում հիվանդանոցներ նախապատրաստել, ապահովել բուժաշխատողների պաշտպանությունը եւ որոշել սոցիալական հեռավորության այս կամ այն միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին

Ըստ Ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ՀՀ-ում այսօր՝ ապրիլի 22-ին կորոնավիրուսով վարակվածների 72 նոր դեպք է ավելացել, ընդհանուր վարակվածների թիվը կազմում է՝ 1473։ Տվյալ պահին փաստացի բուժում է ստանում 816 քաղաքացի, ապաքինվել են 633-ը։ Կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել են 24 մարդ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *