Դավիթ Ջալալյանը գրառում է կատարել.
Սենսացիոն դավաճանություն․ Ում է ծառայում ԱԱԾ-ի նախկին պետը․․․
Մինչդեռ ադրբեջանցիները ու ադրբեջանամետ փորձագետները Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Արցախի բանակցային գործընթացում Մադրիդյան սկզբունքները ձախողելու ու ռադիկալ դիրքորոշման մեջ, մեր երկրում որոշ մարդիկ սեփական պետության դիրքերը ամրապնդելու փոխարեն ակնհայտորեն անում են ազգադավ գործողություններ։
Մտագոհ ՀՀԿ-ականների ու Ռոբերտ Քոչարյանի թիմի հենակետային պաշտպան Դավիթ Շահնազարյանը՝ երեկ հայտնեց, որ Ժնևում բովանդակային բանակցություններ են եղել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ, անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին:
«Առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների միասին բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- ասել էր Դավիթ Շահնազարյանը։
Այն, որ ռևանշի ձգտող նախորդների մարտավարական պայքարի առանցքում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին կեղծ օրակարգի ստեղծումն է վաղուց էինք համոզվել։ Այսօր էլ նախորդները ի դեմս շարմազանովների ու այլոց մանիպուլիացիոն նպատակներով հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը դավադիր ու գաղտնի բանակցություններ է վարկում ԼՂ հակամարտության մասին։
Բնական է, որ գիտակից հասարակությունը այդպիսի պնդումներին լուրջ չի վերաբերվում։ Սակայն երբ համակարտության շուրջ բանակցությունների ընթացքում Արցախը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին անվտանգության գոտիներ ստեղծելու շուրջ խոսում է ՀՀ ԱԱԾ-ի նախկին պետը, որը հարուստ քաղաքական կեսագրություն ունի, ոչ այլ ինչ է քան դավաճանություն պետության հանդեպ։
Ո՞րտեղից այդպիսի տեղեկություն կարող էր ունենալ Շահնազարյանը։ Նրան ԵԱՀԿ համանախագահնե՞րն են նրան զեկուցել, թե՞ բանակցությունների վայրում «ժուչոկ» է ունեցել։ Անգամ ադրբեջանցիները գիտակցելով խնդրի լրջությունը իրենց թույլ չեն տալիս կեղծ տեղեկություններ, կամ վերլուծություններ անել։
Իսկ մենք․․․։ ԱԱԾ-ական գործիչը, որը անցյալ չի լինում, «թքելով» անվտանգության ծառայության ինստիտուտի վրա, փորձելով սենսացիոն ու իշխանության դիրքերը թույացնող քայլ անել, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որը բխում է թշնամու շահերից։
Ո՞ւմ է ծառայում Հայաստանի հանրապետության ԱԱԾ-ի նախկին պետը։ Ի՞նչպես որակել ու մեկնաբանել նրա հայտարարությունը։ Կբավարարարվեմ թերևս կարճ որակումով, սենսացիոն դավաճանություն, որը պետք է համապատասխան գնահատականի արժանանա առաջին հերթին Հայաստանի հանրապետոթյան իշխանությունների կողմից։