ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Կորոնավիրուսի ապրիլի 24-ի տվյալները 11։00-ի դրությամբ

Նշենք, որ երեկվա՝ ապրիլի քսաներեքի կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել էր 50-ով, և ընդհանուր թիվը կազմել էր 1523-ը. Փաստացի բուժում ստանողները 840-ն էին, իսկ բուժվածները 659-ն էին։ Ընդհանուր առմամբ կատարվել էր 15960 թեստավորում։ Կորոնավիրուսային այս վարակից կյանքից հեռացել էին 24 քաղաքացի։

Սույն թվականի Հունվարի վերջին ՉԺՀ-ի առողջապահության ազգային վարչության ղեկավար Սյաովեյ Ման տեղեկացրել էր, որ նոր 2019-nCoV կորոնավիրուսային վարակը, որը թոքաբորբի համաճարակի բռնկում է առաջացրել Չինաստանում ու մի շարք ուրիշ երկրներում, կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, անգամ մինչև հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալը:

Տվյալ հայտարարությունը մեծ հակասություն է առաջացրել բժիշկների ու գիտնականների մոտ, որոնք են այդ թվում նաև ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնների փորձագետները նշել են, որ վիրուսը չի կարող փոխանցվել այդպիսի եղանակով:

Դե ինչ, ներկայացնենք այսօրվա ապրիլի 24-ի կորոնավիրուսի նոր և թարմացված տվյալները ըստ Հայաստանի հանրապետության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի։ Կորոնավիրուսի նոր դեպքերն ավելացել են 73-ով, և ընդհանուր դեպքերի քանակը կազմում է 1596. Բուժվողների թիվը հասել է 728-ի, իսկ բուժում ստանում են 841 քաղաքացի։ Ընդհանուր կատարվել է 16551 թեստավորում։ Նշենք նաև, որ կորոնավիրուսից կյանքից հեռացել է ևս 3 մարդ, ընդհանուր թիվի հասել է 27-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *