ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ով է Ծիծեռնակաբերդից հայտնի դարձած պապիկը․ Աստված պահում ա ինձ, մենակ եմ ապրում

Այսօր 82-ամյա մի պապիկ ցանկանում էր բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սակայն նրան չէին թողնում։

Պապիկը քաղաքի մի ծայրից մյուսն էր հասել սովորականի պես՝ սև կոստյումով ու մի փունջ վարդ ձեռքին։ Ասում է խորհրդային տարիներին ու անկախացումից հետո ոչ մի ապրիլի 24-ը բաց չի թողել՝ իր հարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն հայերին։

Աստված պահումա ինձ, մենակ եմ ապրում. ով է Ծիծեռնակաբերդից հայտնի դարձած պապիկը Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Էս պապիկը դարձավ օրվա հերոս Ազատության նյութից հետո։

Արտակարգ դրության սկզբի օրերին եմ նկարել էս վիդեոն՝ մարտի 21-ին։ Իջել էի մեր թաղերը, տեսնեմ մարդիկ ոնց են յոլա գնում։ Քոչար-Կոմիտաս հատվածում բոլորը լավ գիտեն իրեն։

Առավոտից իրիկուն աշխատում ա, թաղի խանութների եւ օբյեկտների դիմացը մաքրում, բարեկարգում՝ փոցխը կամ բահը ձեռին։ Սեփական ընտանիքից վտարված դժբախտ մի մարդ, սակայն չի չարացել իր դժբախտությունից»։

Տեսանյութը դիտեք ստորև՝

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *