Թուրքիայի արտգործնախարարությունը դժգոհություն է հայտնել ապրիլի քսանչորսի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձից, թեեւ ուղերձում բացակայում է ցեղասպանություն հասկացությունը, եւ Թրամփը հերթական անգամ խոսում է Մեծ եղեռնի մասին: Թուրքիայի դժգոհությունն այդուհանդերձ հատկանշական է, եւ պայմանավորված է ոչ միայն գեթ հստակ ռազմավարությամբ, որ ունի այդ երկիրը հայերի ցեղասպանության մասին միջազգային որեւէ անդրադարձին:
Թուրքիան մերժում, ժխտում եւ դժգոհում է այդ կապակցությամբ ամեն ինչից, անկախ ցեղասպանություն եզրի կիրառումից կամ բացակայությունից: Բայց, այդ հանգամանքը մեծ հաշվով նաեւ բնորոշում է այն վիճակը, որում հայտնվել է Թուրքիան, եւ որն էլ հենց պայմանավորում է մարտավարությունն առնվազն:
Խնդիրն այն է, որ Անկարան հիանալի է պատկերացնում՝ հայկական հարցը մշտապես կախված է լինելու Թուրքիայի գլխին, անկախ ցեղասպանություն եզրի օգտագործումից, անկախ ճանաչումից կամ չճանաչելուց:
Հայկական հարցը լինելու է ու Թուրքիայի գլխին կախված է լինելու այնքան, որքան կա Թուրքիան իր ներկայիս սահմաններով:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝