Հայտնի Բժիշկ Նարեկ Մատինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Եթե չգրեմ գիշերը չեմ քնի! Խոսքս ուղղում եմ այն բոլոր անձանց, ովքեր երեկ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր գնացած Արտուշ պապիկին «օգտագործում» են սեփական PR-ի համար: Եթե իսկապես մտածում եք պապիկի մասին և ցանկանում եք օգնել նրան, ուրեմն դա արեք անվտանգության բոլոր կանոնները պահպանելով (և ոչ թե ձեր, այլ պապիկի անվտանգության):
Կներեք, սակայն չեմ կարող հասկանալ, թե որն է իմաստը մի քանի հոգով, առանց դիմակի և առանց սոցիալական հեռավորություն պահելու Արտուշ Պապիկի տուն գնալու, նրան գրկելու, համբուրելու եւ նրա հետ լուսանկարվելու!Քանի անգամ ասենք, որ այս օրերին մեր հիմնական խոցելի խավը տարեց անձիք են, ու հարկավոր է շատ խիստ պահել սոցիալական հեռավորությունը:
Եթե ցանկանում եք օգնել Արտուշ Պապիկին, գնել նրա համար ուտելիք, կամ ուրիշ այլ իրեր, օգնել ֆինանսապես, և օգնելուց շատ ցանկանում եք նաև տեսնել նրան, նայել նրա աչքերի մեջ եւ Ձեր շնորհակալությունըն Ձեր հայտնել, ուրեմն գնացեք, դուռը թակեք և առանց տուն մտնելու բարևեք, տվեք ձեր «նվերները», շնորհակալությունը հայտնեք եւ շարունակեք ձեր ճանապարհը, առանց վտանգի տակ դնելով նրա առողջությունը ու կյանքը:
Իսկ եթե առավել ուշադիր լինեք, ապա ձեր շենքում, ձեր բակում եւ ձեր շրջապատում, որոշ դեպքերում նաև ձեր ՏԱՆԸ կտեսնեք բազում Պապիկների ու Տատիկների, ովքեր իսկապես աջակցության կարիքն ունեն, ում իրոք կարող եք օգնել, ու դա արեք առանց սելֆիների, առանց «պադելյայցա տվեք» հորդորների, ԵԿԵՔ ՕԳՆԵՔ ԼՈՒՌ!»: