ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։ Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք․․․

Նախ հիշեցնենք, որ արտակարգ դրության պայմաններում, քանի որ մարդիկ հնարավորություն չունեն աշխատելու, կառավարությունը որոշում է ընդունել տասնչորս ծրագրի շրջանակում օգնություն ցուցաբերել։

Յուրաքանչյուր միջոցառում իր մեջ ընդգրկում է սոցիալական տարբեր դերեր և կառավարությունը հնարավորինս փորձել է ընդգրկելի դարձնել մարդկանց ներգրավվածությունը այդ միջոցառումներում։ Սակայն երբեմն քաղաքացիները ունենում են բողոքներ, որ գումարը տեղ չի հասնում։

Այդ առթիվ Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Իններորդ ծրագրի հարգելի՜ շահառուներ, երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները:

Եթե Ձեր դիմումը հաստատվել է, սակայն հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որ խուսափենք բանկերում կուտակումներից ու չվտանգենք քաղաքացիների առողջությունը:

Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո: Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *