ՇՏԱՊ! Ով է հшրձшկվել Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների վրա

Երեկ գիշերը ծեծի էին ենթարկվել փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատները՝ դուստրը, փեսան, նրա ծնողները և քույրը։ Դեպքի մասին Factor.am-ին պատմեց Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի քսանհինգին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի,

ոստիկանության Մալթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ապրիլի 24-ին Մուշ թաղամասի դիմաց հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ու փախուստի դիմած անձանց ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, քսանչորսամյա Արման Գրիգորյանը, քսանհինգամյա Մնացական Եղոյանը և Տիչինայի փողոցի բնակիչ, քսաներկուամյա Փաշիկ Կուլիջանյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ք. Կուլիջանյանն ու Մ. Եղոյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել և բաց թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Գրիգոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *