Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հերթական պարզաբանումը՝ կորոնավիրուսի տարածման մասին
Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը տարբերվում է մինչ այս հայտնի թոքաբորբերից: Որոշ դեպքերում վարակը նույնիսկ հիվանդության չի վերածվում։ Սովորականից շեղվելու այս հատկությունների վերաբերյալ այսօր զրուցում ենք «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» ծրագրի հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի քսանյոթի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` կորստի ելքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված վաթսուներկու նոր դեպք և տասնհինգ առողջացածներ։ Կորստի դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է ութսուն տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝