Հիշեգնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետությանն առաջարկել է Հայաստանի Հանրապետությունում բնակվող հինգ հարյուր հազար ընտանիքից ամենքին տրամադրել հարյուր հազար դրամ։
«Միջազգային հանրությունը, տարբեր առաջադեմ պետություններ արդեն գնացել են այս ուղիով։ Մենք առաջարկում ենք հարյուր մլրդ դրամ առանձնացնել մայիս ամսվա համար ու այդ գումարից հինգ հարյուր հազար ընտանիքի աջակցություն տրամադրել 100 000-ական դրամի չափով,
նույնպես հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուներին»,- ասել է ԼՀԿ-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ ԼՀԿ ղեկավարը ասել է, որ աջակցություն պետք չէ տրամադրել պետական սեկտորի ոգ հանրային ծառայությունների ոլորտի աշխատողներին։ Համլետ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվելով այս նյութով՝ գրառում է կատարել.
Այս մարդը երևի իր ապուպապերից մի ահռելի ժառանգություն է ստացել ևու այսօր կբաժանի ազգին։ Գովելի արարք է, բան չէի ունենա ասելու եթե իրոք տենց լիներ։ Սակայն ցավոք սրտի, Էդմոնը փորձում է ղումար խաղալ Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդերի վրա՝ ճիշտ այն Արա Վարդանյանի պես, ով նույն բանը անում էր Հայաստանի Հանրապետության հիմնադրամի փողերի հետ։
Էդմոն, հարսի հայտնի մարմնի մասով փեսային մի արա լավություն։ Այդ փողերի տեղը Նիկոլ Փաշինյանը լավ գիտի։
Եթե չի բաժանում ապա լավ գիտի թե ինչու չի կարելի դրանք տվյալ պահին բաժանել։
Դու Քո բութ խելքով օճառ ես դնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակը, բայց մոռանում ես, որ հայ ազգը քեզանից հազար անգամ խելքով է և քո այդ տված կտերը չի ուտի։