Լրագրող Անի Քոչարը իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Մեծ աղմուկ բարձրացրած ու ողջ հայության ուշադրությունը գրաված Արտուշ պապիկին Աստված թող քաջ առողջություն տա, ինչպես բոլոր տատիկներին և պապիկներին, սակայն մի անմեղ հռետորական հարց իշխանություններին`
Արդյո՞ք մեր երկրում միակ անապահով տարեց մարդը նա է ։ Շատ են նրանք մեր երկրում, հարկավոր չէ, որ մեդիաների «բեյինն» ընկնեն, նոր հոգ տանեք նրանց մասին ։
Հ.Գ. Այս պապիկին հերոսացնում եք, լավ եք անում, ես դեմ չեմ, սակայն իմացեք, որ նրա պես հերոսները Հայաստանի Հանրապետությունում շատ են ։
Նախքան Ինձ դատափետելը, կրկին կարդացեք ու հասկացեք, թե ինչ եմ ուզեցել ասել ։
Հ.Գ. Երկրորդ ։ Որպեսզի առաջնայինը և գլխավորը թողած երկրորդականի հետևից չընկնեք, խմբագրեցի գրածս, որ ավելի պարզ լինի բոլորի համար ։