ՊՐԵՄԻԵՐԱ. Սևակ Ամրոյան ու Անդրե Սիմոնյան՝ «Իմ խաղաղ երեկոն է հիմա»
The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը երաժշտասերների դատին են հանձնել
Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը և երգի տեսահոլովակը: Երգը, «Տարիներ-տարիներ» վերտառությամբ, նախկինում կատարել է Արամ Ասատրյանը։
Իմ խաղաղ երեկոն է հիմա, Մեղմալույս եվ տխուր եվ անուշ, Քեզ երբեք սիրտս չի մոռանա, Իմ մաքուր առաջին իմ անուրջ։ Իմ խաղաղ երեկոն է հիմա, Մեղմալույս եվ տխուր եվ անուշ, Քեզ երբեք սիրտս չի մոռանա, Իմ մաքուր առաջին իմ անուրջ
Տարիներ տարիներ կսահեն, Կմեռնեն երազները բոլոր, Քո պատկերը անեղծ կպահեմ, Օրերում անհաստատ ու մոլոր։ Եվ տանջանք եվ բեկում եվ թախիծ, Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ, Անունս թող փարոս լինի ինձ, Սուտ կյանքի եվ դառը մահու դեմ։
Հոլովակը կարող եք դիտել ստորև՝