ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ Աշոտյանը լսեց այս լուրը՝ Փոշմանեց որ այսօր գրառում է կատարել

«Առաջին լրատվական»-ի զրուցել է գործարար Սիլվա Համբարձումյանի հետ։
Տիկին Համբարձումյան, Ձեր դատական գործերը ո՞ր շրջանում են, հատկապես բնապահպանության անցած նախարար Արամ Հարությունյանին կաշառք տալու գործը։

«Արամ Հարությունյանի հետ կապված անջատված մասով դատական շրջանը դեռ չի կայանում, որովհետև այդ ժամանակ դատավորը գնաց թոշակի, և նոր դատավոր են նշանակել, որը դեռ չի վերսկսել այդ գործը, որովհետև տվյալ գործը չի կարող ընթանալ գրավոր սկզբունքներով:

Այնտեղ Նաև վկաներ պետք է լինեն: Երևի սպասում են վիրուսը ավարտվի, ինչից հետո նոր դատավորը կսկսի իր աշխատանքը: Արաքս Դիլանյանի մասով էլ բողոքարկում են, որ թողնեն երկրից գնա, սակայն ես մտածում եմ՝ ոչ ոք այդպիսի ղալաթ չի անի, որ երկրից գնան մարդիկ: Սպասում ենք նոր դատավորի հորդորներին»։

Ի՞նչ եք սպասում դատական համակարգից։
«Քանի որ պահը եկել է, ուզում եմ նշել, որ մենք ինչքան պետք է դիմանանք այս դատավորների անօրինական վճիռներին, երբ կաշառակեր դատավորները դեռ շարունակում են իրենց աշխատանքը:

Նշեմ դատավորների անուններ՝ Առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյան, Վերաքննիչ դատարանից՝ Տարոն Նազարյան, ու այդպիսիք շատ կան: Անհիմն աշխատանք է ծավալվում, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել են դեռ ուժի մեջ»։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *