ԿԱՐԵՒՈՐ. ՀՀ-ում Դպրոցի ողջ անձնակազմն ու 10-րդ դասարանցիները մեկուսացված են. Վիրուսը տարածվել է գյուղով մեկ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղերից մեկում՝ Աբովյանում կորոնավիրուսային համաճարակի տարածման ալիք է բռնկվել: Գյուղի ընտանիքների անդամներից մեկը աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղից էլ վարակվել է կորոնավիրուսով:

Նրանից վարակվել են նաև նրա ընտանիքի մնացած անդամները: Ընտանիքում ավարտական դասարանի աշակերտ է եղել նաև: Մինչև կբացահայտվեր, որ ընտանիքում կորոնավիրուս կա,

աշակերտը մասնակցել է ավարտական վինետկայի նկարահանման դպրոցական միջոցառմանը, ինչի պատճառով էլ դպրոցի ամբողջ անձնակազմը և համադասարանցի աշակերտները դարձել են կոնտակտավոր:

Աբովյան գյուղի ղեկավար Ավետիք Հարությունյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ նրանք բոլորը մեկուսացված են: Հայտնի է, որ նրանցից ոմանք հիմա ծաղկաձորյան մեկուսարաններում են գտնվում:

Իսկ դպրոցի տնօրեն Մարիետտա Գրիգորյանը դպրոցում իրենց ու աշակերտների համաժամանակյա ներկայությունը պարզաբանել է Մեսրոպ Մաշտոցի նկարի մոտ աշակերտների՝ լուսանկարվելու ցանկություն ունենալով: Նա նշել, որ եղել են բոլոր անհարաժեշտ նախապաշտպանական միջոցները պահպանել են: Մարիետտա Գրիգորյանը ասել է, որ մեկուսացած են ութ աշխատակից և յոթ սովորող:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *