ՆՈՐ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Արթուր Վանեցյանի մասին. վարչապետի խոսնակը մանրամասներ է ներկայացնում

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ներկայացնելով նոր մանրամասներ Արթուր Վանեցյանի հետ կապված։ Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ.

Հայաստանի Հանրապետության վարչապետՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի տվյալներով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ չափաբաժինների տերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում,«Շանթ», «Երեւան մոլում», եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և մի շարք այլ ընկերություններում։

Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո շուտ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Սերժ Սարգսյանի փեսա Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ դարձյալ կեղծ փայատերերի միջոցով ձեռք է բերել Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների մեծ փոխադրող։ Այնպիսի Տպավորություն է ստեղծվում, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ,

հեռացել են Հայաստանի Հանրապետությունից, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն մի շարք արարքների հետաքննության գլխավոր խոչընդոտ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը սպասում է, որ ՀՀ իրավապահ մամիններն չնայած բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը ու Հայաստանի ժողովրդին կտան առավել ճշտգրիտ և վստահելի պատասխաններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *