Հիշեցնենք, որ Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք կարող են տարբեր տեսակի հիվանդություններ առաջացնել: COVID-19 կորոնավիրուսային վարակը վարակիչ հիվանդություն է,
որը Փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, նախկինում մարդկանց մոտ չի հայտնաբերվել: «Կորոնավիրուս» Անունը կապված է վիրուսի կառուցվածքի հետ, որի մասուրի ելուստների թագ են հիշացնում: Սինգապուրի տեխնոլոգիայի ու դիզայնի ինստիտուտի (SUTD) մասնագետները,
ուսումնասիրելով Covid-19-ով վարակվածների վիճակագրությունն աշխարհի 131 երկրում, կանխատեսումներ են արել տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանի հանրապետությունում, հիվանդության բռնկման վերջանալու մասին, տեղեկացնում է Rusarminfo-ն։
Ըստ Կանխատեսման՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդացության պիկն արդեն անցել է։ Մասնագետների գնահատականների համաձայն՝ Հայաստանի հանրապետությունում կորոնավիրուսային համավարակով վարակման
բոլոր դեպքերի 97%-ն ի հայտ կբերվի մինչ հունիսի տասը, իսկ 99%-ը՝ մինչ հունիսի 28-ը։ Կորոնավիրուսի բռնկումը ամբողջովին կչեզոքացվի օգոստոսի 19-ին։ Ողջ աշխարհում վարակվածների 97%-ն ի հայտ կբերվի մինչ մայիսի 30-ը, իսկ 100%-ը՝ մինչ դեկտեմբերի մեկը։