Հիշեցնենք, որ Մեխակ Առաքելյանը Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում մոտեցել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու խնդրել՝ օգնել տուն ունենալու հարցում:
Վարչապետը հանդիմանել էր՝ նկատելով, որ առողջ տղամարդն ինքը պետք է իր ընտանիքի հարցը լուծի: Մինչդեռ Մեխակը չէր հասցրել ասել, որ առողջ չի ու անգամ ողնաշարի լուրջ խնդիրներով գյուղում ուրիշների հողն է մշակում՝ հացի խնդիրը լուծելու նպատակով:
Կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա: Այս լուրը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Մեխակը. «Դե, Սիփան Փաշինյանը էկավ, տունը տվել են, գրանցել են իմ վրա:
Էլի Կուրթանում ա, մեր տնից երևի երկու հարյուրից երեք հարյուր մետր վերև, երկու հարկանի տուն ա»: Նա հայտնեց, որ մնացել են փաստաթղթային վերջնական ձևակերպումները.
«Ինձ ու վարչական ղեկավարին կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա, բայց պիտի կադաստր էլ գնացվի, թե ինչ՝ չգիտեմ»:
Տեսանյութը դիտեք ստորև՝