ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Որոշ սրբություն չունեցող մարդիկ խոսում են իմ հայրիկի գերեզմանի մասին․ Ալեն Սիմոնյան.

Բանը հասնում է նրան, որ որոշ սրբություն չունեցող մարդիկ խոսում են իմ հայրիկի գերեզմանի մասին․ Ալեն Սիմոնյան.

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 29-ին, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Ադեկտվատ խմբակցության անդամ Արթուր Դանիելյանը վիճաբանության էին բռնվել։

Քիչ առաջ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտնեց, որ այգով անցնելիս բարևել է Արթուր Դանիելյանին և նրա երկու ընկերներին, ինչին ի պատասխան ստացել է անձնական բնույթի հայհոյանքներ։

Հայհոյանքներից հետո սկսվել է վեճ, ինչի արդյունքում վնասվել է Արթուր Դանիելյանի քիթը և Ալեն Սիմոնյանի երեսը։ Նրանց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց։

Արթուր Դանիելյանը շարունակում է վատ պահվածք դրսևորել և սոցիալական ցանցերում կրկին շարունակում է հայհոյանքների տեղատարափը։ Այս դեպքը համացանցում լայն քննարկման առարկա է դարձել։ Շատերը արդարացնում են Ալենին՝ հենց միայն նրա համար, որ Ալենի փոխարեն իրենք էլ լինեին նման կերպ կվարվեին։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *