Այս երկրի հերոսն այլևս չի կարող լինել մի մարդ, ով ուղղակի․․․Քրիստ Մանարյանի դիպուկ գրառումը

Երգահան, դրամատուրգ և սցենարիստ Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Այս երկրի հերոսն էլ չի կարող լինել մի անձ, ով ուղղակի շատ հարուստ է ու սեփական բիզնեսը Հայաստանում ստեղծելոս մեզ դրանով ՙխաթր՚ ա անում, Այս երկրի հերոսն էլ չի կարող լինել մեկը, ով իր անձնական բանակով շրջապատված է գնում ուտել-խմելու ու կարմիրի տակ չարգելակելով՝ վատ խոսքեր ասում ոստիկանին

Էլ չի կարող լինել նա, ով միկրոֆոնը ձեռքին իր երգով ու կատակով սպասարկում է վերնախավի զվարճաքներն և ում կարելի է ստիպել երգել սեղանին կանգնած կամ գրեթե կիսամերկ, Այս երկրի հերոս էլ նա չի, ով թիվիներից շատ է երևում մռայլ ու չգնահատված հայացքով

այս երկրի հերոսը նա չի, ով մրցասպարեզում մեր դրոշը մեջքին դրած, հաղթանակած բարձրացնում է ձեռքը, սակայն այնուհետև մի շնորհավորանքով իրեն հանում է մեր դրոշի տակից և կանգնում շատ որոշակի դրոշակի տակ

Այս երկրի հերոսը չի կարող լինել նա, ով ժամանակին եղել է հերոս, սակայն ժամանակի հետ դարձել է համաժողովրդական արմահամարհանքի խորհրդանիշը։ Հաստատ արդեն նա չի, ով զինվորի տուշոնկան փաթաթել է զինվորին նկարող երեխաների երազներով և կուլ է տվել արջերի հետ համաֆեղ

Այս երկրի հերոսն այն անհայտ հերոսը չի, ով երբեմնի բարձրաստիճան պաշտոնյային հասցնում է կյանքից հեռանալուն, քանի որ ՚կան հարցեր, որ մեր խելքի բանը չեն՚…

Այս երկրի հերոսը ոչ ես եմ, ոչ դու ես, ոչ էլ նա… այս երկրի հերոսը հասարակ, սովորական, գլուխը կախ, մրջյունի պես աշխատող մարդն է, ում զավակը կանգնած է առաջնագծում և ով եթե չլինի՝ բացարձակապես ոչ երկրիը կլինի, ոչ էլ երեկվա, այսօրվա ու վաղվա բոլոր հերոսները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *