Էդմոն Մարուքյանը հրապարակային պատասխան տվեց Նիկոլ Փաշինյանին

«Ես երեկ շատ խառն եմ եղել գորղերով ու բեմ նկատել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ նամակ է գրել. Ինքն իր թերթի մեփ խմբագրական է գրել ու անդրադարձել ինձ» Այս մասին ապրիլի 29-ին, ազգային ժողովում հայտնեց ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Ասում է, թե այնպիսի տպավորություն է, որ մենք այդ փողի տեղը չգիտեն, սակայն գիտենք, ու չենք տալիս, ինքը գիտի և ասումա թե տվեք: այնպիսի Տպավորություն է, որ ինքը լիներ, կտար, էդ մենք չենք տալիս:

Վերջում եզրահանգում է նրան՝ եթե Մարուքյանը գրավոր նամակ գրեր կառավարությանը և ներկայացներ այդ ամենը, ապա կառավարությունը կարձագանքեր նրա նամակին»,-ասաց նա:

«Մարտի 30-ին ես պաշտոնական նամակի կերպով դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ներկայացրել եմ իմ գաղափարը, որ ՀՀ կառավարության ծրագրերն իրավիճակի դրամատիզմին համահունչ չեն, առաջարկում եմ ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղաքացիներին եւ այլն:

Այս ամենից հետո՝ քսան օր անց, նոր ես ֆեյսբուքյան էջումս լայվի միջոցով արդեն դետալավորված տվյալ գաղափարը ներկայացրել եմ հանրությանը։ Հետեւաբար ինձ նամակ գրելու անհրաժեշտություն չկա»- ավելագրեց Էդմոն Մարոգքյանը:

Մարուքյանն անդրադարձավ նաեւ իր առաջարկին. «Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում կառավարության համապատասխան հաշվի վրա կա 380 մլրդ դրամի չափ գումար՝ խնայողությունների հաշվին:

Մենք ասում ենք, որ այդ փողից ազատ գումար կա մինչեւ 200 մլրդ դրամը:Իսկ Մնացածը 150 մլրդ դրամը ծանրաբեռնված է վարկային պարտավորություններով: Իսկ հիմա ասեք, Եթե չեք ուզում 100 մլրդ դրամի կանխիկ աջակցություն տալ, ապա ինչքա՞ն եք ուզում»:
Տեսանյութը դիտեք ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *