Ալեն ջան, էս գրառումդ ուղիղ մեկ տարի առաջ ես գրել… Տես թե ի՞նչ է փոխվել… Հովհաննես Ազոյանի կոշտ գրառումը՝ Ալեն Սիմոնյանի մասին

1 տարի առաջ՝ 2019թվականին մայիսի մեկին Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.

Դուխը հենց էն ա, որ դու քեզ Կարողանում ես տիրապետել, անգամ այն ժամանակ, երբ քո դիմացինը էթիկայից դուրս կատակ է անում՝ փորձելով ավելի լավը երևալ:

Հասկացող անձի համար, ինքն իրեն դնում վատ իրավիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ վիճակից դուրս գալ:Դուխը այն է, երբ դու քո լավ տղա երևալու ձևերը առավել չես դնում, քան քո հայրենիքը կամ քեզ:

Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանի որ ինքնավստահ ես քո ուժի ու ինքդ քեզ վրա: Իսկ թե հետո ինչ կլինի տեխնիկայի և ժամանակի հարց է:

Անդրադառնալով այդ գրառմանը դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ալեն ջան, էս գրառումդ ուղիղ մեկ տարի առաջ ես գրել… Տես թե ի՞նչ է փոխվել և ի՞նչ չի փոխվել: Ուշադիր եղիր. իշխանություն լինելու զգացողությունը շատ վտանգավոր բան է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *