Անգիր հիշեք մի բան․ այս ամբողջ ակտիվացումը մի պատճառ ունի․ ահա, թե որն է այն

Վերջին օրերին համացանցում լայն շրջանառության մի քանի ակտուալ եւ իրադարձային թեմաներ եղան, որոնք բուռն քննարկումների թեմա դարձան, թե իշխանական թևի, թե ընդդիմության համար։

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով տեղի ունեցած իրադարձություններին, դրանք մեկտեղել է մի նպատակի ու պատճառահետևանքային կապի շուրջ։

Սաֆարյանը վստահ է, որ այս ամենը հիշեցնում է մղվող վերջին պայքարի, որը գալիս է լուրջ բաներ կորցնելու վախից։ նա մասնավորապես գրել է․

«Մի բան անգիր հիշեք․ այս ողջ ակտիվացման պատճառը ապօրինի գույքի եւ միջոցների ազգայնացման մասին ընդունված օրենքն է։ Մարդիկ լուրջ բաներ են կորցնելու ու վերջին ճակատամարտ են մղում։

Իրականում հետ վերադառնալ չեն կարող․ կոնտրհեղափոխության ողնաշարը կոտրված է ու ոչ մի կրիմինալ ակտիվացում որևէ օգուտ չի տալու։ Սակայն կարող են անհատական մակարդակով վնաս տալ բազում մարդկանց։ Սա է պետք բացառել։ Թե չէ գնացքը վաղուց արդեն գնացել է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *