ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Մաքսանենգ ծխախոտի իրական տերերը Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է Հայաստանյան ԶԼՄ-ներն և սոցիալական կայքերը չեն դադարում խոսել հայաստանյան բիզնեսի հերթական հանելուկից: Այս անգամ խոսքը մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն արտահանված 40 տոննա ծխախոտի վերաբերյալ է:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ՌԴ ԱԴԾ ու մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, ու տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Աղմուկին հետևեց զրպարտանքը: Մեկը մյուսի հետևից, նախկինի մնացորդները և իրենց կողմից կառավարվող կայքերը, սկսեցին կեղծ լուրեր տարածել այդ կապակցությամբ: Շրաջանառվեց այն լուրը, համաձայն որի` դրա հետևում կանգնած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագը, դա կապեցին վարչապետի հետ, սկսեցին անհիմն լուրեր տարածել` փորձելով ցեխ շպրտել հանրության կողմից սիրված անձանց վրա:

Բայց, նրանք հերքեցին այս տեղեկությունները՝ հայտնելով, որ այդ բիզնեսի հետ ոչ մի առնչություն չունի ո՜չ Հրաչյա Հակոբյանը, ո՜չ էլ առավել ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թեմային արձագանքեց նաև Հայաստանի Հանրապետության ՊԵԿ-ը՝ նշելով, որ մաքսային ձևակերպումները և

հսկողությունը Հայաստանի հանրապեւությամ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ ուրիշ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները, որևիցէ իրավասություն չունեն ու, իհարկե, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։
Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *