ՀՀԿ-ականների վերջին քեֆի ժամանակ Սերժ Սարգսյանը մի հին անեկդոտ է պատմում
Սերժ Սարգսյանի և՛ իշխանության եղած ժամանակ, և՛ իշխանությունից հեռանալուց հետո ժողովուրդը հետաքրքիր անեկդոտներ ու զվարճալի պատմություններ է հյուսում նրա անվան շուրջ։ Այս անեկդոտում էլ Սերժ Սարգսյանը մի հին անկեդոտ է պատմում իր հին ընկերներին։
Ապարանցին հարեւանի տան մոտով անցնելուց տեսնում է, որ սա փոս է փորում, հարցնում է. — Էդ ի՞նչ ես անում, հարեւան — Դե գործերս ԳԱԻ պիտի հանձնեմ, լուսանկար են ուզել՝ գոտկատեղից վերեւ, կմտնեմ մեջը՝ կնկարվեմ:
— Բա ինչո՞ւ ես չորս հատ փոս փորել: — Ո՞նց ինչու, չորս օրինակից են ուզել: Ներկաները ծիծաղում են: Մենակ Է. Շարմազանովն է մի քիչ մտածելուց հետո լուրջ-լուրջ ասում.
— Վսեմաշուք նախագահ, օ, իմ ստնտու հայր, սակայն անկեղծորեն նշեմ, որ անխելք է էդ ապարանցին: Կարող էր մի փոսում չորս անգամ նկարվեր…