«Ես սովոր եմ միայնակ ապրելուն». պատերազմի ժամանակ թևերը կորցրած հայուհին երազում է տուն ունենալ:Կապան համայնքի բնակիչ Մերի Մեժլումյանը 1993 թ. պատերազմի ժամանակ կորցրել է երկու ձեռքն ու աջ ոտքի թաթը: Տարիներ շարունակ Մերին պայքարում է ստանալ զինհաշմանդամի թոշակ,
բայց նրան մերժում են՝ պատճառաբաելով, որ նա զենք չի կրել, պատերազմի դաշտ չի գնացել, չնայած, որ հենց այդ պատերազմի հետևանքով է դարձել հաշմանդամ: 33-ամյա աղջիկն արդեն պրոթեզների վերաբերյալ չի էլ երազում, որովհետև շատ թանկ է, ուղղակի ցանկություն ունի ունենալ իր սեփական տունը:
«Ես մենակ սովոր եմ ապրել։ Իմ հայրիկը արդեն վաթսուներկու տարեկան է, ես գիտեմ, որ մինչև կյանքիս վերջ չի լինելու իմ կողքին։ Դրա համար ուզում եմ սովորեմ մենակ ապրելուն։
Ուզում եմ ունենամ տուն, ուզում եմ մեքենա քշել սովորեմ։ Ես յուրահատուկ եմ։ Դժվարությունները էս ա, որ միանգամից կորցրի՝ երկու ձեռքերս, ոտքս. Մինչև հարմարվեցի քսանգինգ տարի անցավ։ »- պատմում էր Մերին.
Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝