Ամենայն հայոց փեսան Լա Քուչինայից դիմել է հայ ժողովրդին. Այժմ հստակ կարելի է պնդել, որ…Սոս Ավետիսյանի դիպուկ գրառումը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ամենայն հայոց փեսան Լա Քուչինայից դիմել է հայ ժողովրդին, տպավորիչ էր, թե ինչպես է փեսան ուզում շարունակել այն տեղից, որտեղ կնքվել է իր աներոջ՝ Սերժ Սարգսյանի պարտությունը։

Քանի որ Սերժի հրաժարականը հետևել է Մարիոտի հանդիպումին, փեսան՝ Միքայել Մինասյանը որոշել է իր պայքարը սկսել հյուրանոցից։ Այժմ հստակ կարելի է պնդել, որ ամենայն հայոց փեսան մնացել է 2013 թվականի փետրվարի 19-ի Հայաստանի հանրապետությունում։

Այն ժամանակ Սերժի պարտության մեջ ամենամեծ ներդրումն ունենալով, նշանակվել է դեսպան, որ ներքին գործերից զերծ մնա, ու միմիայն Հովիկ Աբրահամյանի միջամտությունն է փրկել Սերժին։

Այս ուղիղ եթերից այնուհետև փեսան մի նոր Հովիկի օգնությունն ունի։ Խոհարար Թոնիի դերով փեսան իրոք շատ հետաքրքիր է։ Սպասենք փեսայի նոր դերերին, քանի որ դեռ ինչքան քրեական գործեր կարող են լինել։#սպասումենքօֆշորիռեցեպտի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *