Զվարճալի լուսանկար։ Նազենի Հովհաննիսյանն իր անունը ճիշտ հիշելու լավ տարբերակ է առաջարկել

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան հետևորդների հետ բավական անկեղծ է

և պարբերաբար կիսվում է թե առօրյա ու գործնական կյանքը պատկերող լուսանկարներով, թե իր խոհերով ու մտորումներով։ Բոլորս էլ հիշում ենք, թե որքան երկար ժամանակ պահանջվեց մեր հայրենակիցներից՝ նրա անվան ճիշտ գրությունն ու արտասանությունը սովորելու համար։ Նրանք տևական ժամանակ Նազենին անվանում էին Նազելի։

Չնայած այսքան տարիներ ի վեր մարդիկ լսում են դերասանուհու անունը ամեն առիթով, բայց դեռևս նրանց մեջ համոզված ենք կան մարդիկ, ովքեր շարունակաում են իրենց ձևով արտաբերել Նազենինն անունը։

Հավանաբար դա է պատճառ հանդիսացել, որ հաղորդավարուհին այն մարդկանց համար, որոնք դեռ իրեն Նազելի են անվանում, շատ պատկերավոր բացատրի եւ ներկայացնի իր անվան ճիշտ գրությունն ու արտասանությունը։

Այս անգամ էլ Նազենին հրապարակում է կատարել, որտեղ տեղադրել է շատ զվարճալի մի նկար։ Դերասանուհին նկարին կից ծիծաղող էմոջիներ է ավելացրել ու գրել․ «Ես չկամ»։ Նրա ընկերներին եւ հետևորդներին շատ է ուրախացրել Նազենիի հումորային մոտեցումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *