Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս վեջին շաբաթվա մեջ որոշակի աճ է նկատվում տարբեր մարզերից քաղաքացիների այնպիսի դիմումների, որոնք վերաբերվում են տասը, տասնհինգ, քսան տարի առաջ իրենց կամ իրենց հարազատների հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունների վեարբերյալ, որոնք վերաբերում են սեփականության իրավունքի գողության, խախտումներին, ունեզրկման եւ ուրիշ տարբերակներով, վերաբերում չպարզաբանված հանգամանքներում կյանքից հեռացած մարդու դեպքերին:
Սրանք այն դեպքերն են, որոնց մասին տեղյակ չենք եղել, չէինք էլ իմանա, եթե հեղափոխությունը տեղի չունենար: Եվ այդ բոլոր դեպքերում պատշաճ քննություն չի տարվել, քրեական գործերը կամ կասեցվել են փաստերի բացակայության հիմքով, կամ կանխվել են, մեղավորներին չբացահայտելու հիմքով։
Ամեն մի այդպիսի դեպքի հետևում կոնկրետ մարդիկ են, կոնկրետ մարդկային խեղված կյանքեր, տառապանքներ: Ասելիքս ինչում է կայանում՝ այդ և երևի այդպիսի հարյուրավոր, միգուցե հազարավոր գործերի մասին հանրությունն իրազեկված չի եղել, անձինք լռել են, կամ անհույս բողոքարկել են, կամ վախեցել են բողոքարկել: Հիմա ինչ-որ հույսեր են արթնացել մարդկանց մոտ. անցած տարի այս միտումն ակնհայտ չէր:
Այս մարդիկ սպասում են արդարադատության իրականացմանը, կրած վնասների փոխհատուցմանը: Ճշմարտությունը պետք է բացահայտվի, պետք է իմաման բոլորը, ինչքան էլ բարդ լինի հոգեբանորեն առերեսվել նրա հետ: Չէի պատկերացնում թե այդպիսի դեպքերը շատ կլինեն: Մարդիկ սպասում են, ու պետք է պետությունն արդարացնի նրանց սպասելիքները։