Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետությունում եղել են 113 covid-19-ի նոր հաստատված դեպքեր, իսկ ընդհանուր թիվը կազմում է 2386-ը։ Բուժումը ստանում են 1312 քաղաքացի, բուժվել են 1035-ը։ 24177 թեստավորում է կատարվել։ Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է ևս 2 մարդ, ընդհանուր՝ 35 մարդ…
Տվյալ պահին, ցավոք, ունենք 65 ծանր դեպք, որոնցից 35-ը՝ ծայրահեղ ծանր դեպքերն են, որոնցից 9-ը միացված են արհեստական շնչառության սարքին, կորոնավիրուսային վիրուսի պայմաններում սահմանափակումների վերացման խնդրով Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հետ ուղիղ եթերի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ կարող է փոխվի այն պրակտիկան, երբ բոլոր հիվանդներին հոսպիտալացնում էին: Առաջիկայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ թեթեւ հիվանդներին խնդրեն մնալ տանը ու բուժումը կազմակերպել տանը։
Ընդգծենք, որ վաղվանից վերացվելու են տեղաշարժի ու տնտեսական գործունեության սահմանափակումները: Տվյալ Քննարկումը նվիրված է այս պայմաններում Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի խնդիրներին, քաղաքացիական վերահսկողությանը ու անվտանգության կանոնները պահպանելուն: