Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քանզի այս հարցը շատ է հնչում, ասեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը եղել են բուժաշխատողների մոտ։
Սա, բնականաբար, շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, որ անխուսափելի երևույթ է։
Այնուհետև կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ անհրաժեշտ է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն,
ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային համավարակով վարակված հիվանդներին։ Եվ նկատի ունենալով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակահատված չեն կարողանում աշխատել։
Բարեբախտաբար, բուժաշխատողների շրջանում բժիշկներ կյանքից չեն հեռացել կորոնավիրուսից՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով ու քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։
Սա, բնականաբար, դարձյալ բարդացնում է ստեղծված իրավիճակը, քանզի բազում բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել ժահել ու առողջ գործընկերներին պայքարել հիվանդների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը ու վտանգը, որի մեջ նրանք հիմա աշխատում են։
#ԿանխիրՏարածումը #ՊահպանիրԿանոնները